Որտե՞ղ պետք է լիներ այժմ Նիկոլ Փաշինյանը Եկեք խոստովանենք, որ Փաշինյանի շատից-քչից եղած ծրագիրը խափանվեց՝ պատգամավորները կարողացան մտնել ԱԺ ու նիստը կկայանա: Ուստի, այս պահին էլ ի՞նչ իմաստ ունի Նիկոլի՝ փողոցում ելույթ ունենալը:
 
Կունենանք հերթական անգամ երկու հակադիր իրականություն. մի կողմից ԱԺ-ում Սերժին գովերգող ու քծնող մեծամասնություն ու չեզոք լռող Ծառուկյան դաշինք, մյուս կողմից՝ փողոցում անիմաստ գոռացող ընդդիմություն: Արդյո՞ք, սա ՍՍ-ի համար ամենալավ սցենարը չէր: Իմ համեստ կարծիքով շատ ավելի ճիշտ ու սուր կլիներ Նիկոլի կողմից հիմա մտնել ԱԺ ու Սերժ Սարգսյանին անձամբ ասել այն ամենը, ինչը այժմ ասվումա նրա մեջքի հետևում:
 
Տալ նրան բոլոր հարցերը, որոնց ստիպված կլիներ պատասխաններ հորինել:  Այս պահի դրությամբ երեկոյան ունենալու ենք հերթական անգամ անիմստ փողոցում պայքար մղած, ոչինչի չհասած, հիասթափված տուն գնացող ժողովուրդ, որի ձայնը տենց էլ ուղիղ չհասցվեց ՍՍ-ին ու նրա արձագանքն էլ ոչ ոք չտեսավ: