Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցեր ուղղելու և նրա ելույթը լսելու համար ներկա են «Հանրապետական»-ի բոլոր պատգամավորները: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ եք այս անգամ մինչև վերջ մասնակցում նիստերին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, որ ինքը միշտ էլ մինչև վերջ մասնակցում է նիստերին:
 
«Ես մասնակցում եմ, լավ չեք տեսնում: Ես միշտ եկել եմ, ցավդ տանեմ»:
 
Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե թավշյա հեղափոխություն է սկսվում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա»:
 
Հարցին՝ հնարավո՞ր է միանաք Նիկոլ Փաշինյանին, պատգամավորը պատասխանեց. «Ինքը մեր հետ ա, ե՞րբ ա առանձնացել, որ մի հատ էլ միանանք»: