ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 17-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ  և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
 
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հատնաբերվել: