Արգելվել է հայկական ձկնկիթի ներկրումը«Ռոսսելխոզնադզոր»-ը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է Հայաստանից ուղարկված մոտ 500կգ ձկնկիթի ներկրումը, գրում է mosday.ru-ն: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով ծառայության տարածած հայտարարությունում ասվում է, որ արգելվել է ՀՀ-ից ուղարկված 492 կգ քաշով կարմիր իշխանի ձկնկիթի խմբաքանակի ձևակերպումը:
 
Պատճառն այն է, որ մակնշման պիտակին նշված արտադրանքի քանակը, դրա պահման ու տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չեն համապատասխանել անասնաբուժական հավաստագրում նշված տվյալներին, ինչպես նաև պիտակի վրա բացակայել է «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեղեկությունը:
 
Ապրանքն առգրավվել է։