«Ոսկե գնդակ-2017» մրցանակին այս տարի ևս արժանացել է Մադրիդի «Ռեալի», Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն
«Ոսկե գնդակ-2017» մրցանակին այս տարի ևս արժանացել է Մադրիդի «Ռեալի», Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն՝ շրջանցելով Նեյմարին և Լիոնել Մեսսիին: Մրցանակը պորտուգալացի ֆուտբոլիստը ստացել է Փարիզում՝ Էֆելյան աշտարակի վրա: 32-ամյա Ռոնալդուի համար սա 5-րդ «Ոսկե գնդակն» է:
 
Նա այս մրցանակին արժանացել էր նաև 2008, 2013, 2014 և 2016 թվականներին: Ռոլանդուն նախորդ խաղաշրջանում ակումբային և ազգային խաղերում 42 գոլ է խփել: Նա նշանակալի դեր է ունեցել Եվրոպայի  առաջնություններում Պորտուգալիայի չեմպիոնական տիտղոսների նվաճումներում: