Սիրված դերասան Հայկ Մարությանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ կեցվածքով ու մշտապես եղել է երկրում կատարվող անարդարությունների մասին բարձրաձայնողներից մեկը: 
 
Հիշեցնենք, Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) ֆեյսբուքյան իր էջում վերջերս մի լուսանկար էր հրապարակել՝ գրելով հետևյալը.
 
«Պետությունը կառուցելիս, գոնե պետք է մի քիչ սիրել այն...
 
 
Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները `ֆինանսների նախարարի և փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրեքի կոպտագույն խախտմամբ կայանված են հետիոտնի անցումին կպած:
 
Այսպիսով նրանք փակում են տեսանելիությունը, և այս աշխուժ տուրիստական և հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության: Չգիտեմ գիտակցաբար թե ոչ, բայց այսպիսով նախարարը և փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը:
 
Պարոն վարչապետ, խնդրում եմ հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը և որն ավելի կարևոր է` մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ»:
 
Դերասաններ Հայկ Մարությանն ու Սերգեյ Դանիելյանը Ֆրանսիայի հրապարակում են: Նրանք միացել են #ԻմՔայլը, #Մերժիր Սերժին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի ապրիլի 16-ի  հավաքին:
 
Լուրեր են պպտվում, որ Հայկ Մարությնին զգուշացվել է՝ դադարեցնել իր ակտիվ մասնակցությունը ցույցերին, այլապես նրա օրերը հեռուստատեսությունում հաշված են ու նա կարող է զրկվել հետագա այն բոլոր նախագծերից, որոնք պետք է լույս աշխարհ գային:
 
Սա պայմանավորված է նրանով, որ դերասանի կողմից մինչ այս մասնակցություն ունեցած գրեթե բոլոր ցույցերը, կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ չէին ուղղված: Ըստ տարածված տեղեկության, սակայն, Հայկոն հետ չի կանգնել իր հայացքներից ու շարունակելու է իր պայքարը:
 
Աղբյուր՝ info24.am