ՃՈ մեքենան մխրճվել է КамАЗ-ի մեջԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 10:30-ի սաhմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 FQ 855 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 540 II 01 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Toyota-ն էլլ մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ- մակնիշի 68 ՕՕ 218 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ մինչ այդ բախվելով նույնպես ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E280 մակնիշի 71 QP 777 համարանիշի ավտոմեքենային: Կայքի տեղեկություններով` Toyota Corolla-ն հաշվառված է Ճանապարհային Ոստիկանության հաշվեկշռում: