Ազգային ժողովում Արփինե Հովհաննիսյանը մատ թափ տալով, աչքերը այս ու այն կողմ ոլորելով ելույթ է ունենում։ Միկրոֆոնը փչացած է լինում, ձայնը համարյա չի լսվում։ Մի անգամ էլ որ մատը տնկում է Սարոյանի ուղղությամբ, գեներալն էլ չի դիմանում․
 
-Ախչի, հերիքա ուշունց տաս, կուլտուրական խոսա։
 
Գեներալ Մանվելը, որ Սեյրանի կողքին նստած է լինում, ասում է՝ Սեյրան, երևի ձայնը լավ չես լսա, չի քրֆա․․․
 
-Մանվել, ձայնը- մայնը չեմ գիդա, բայց որ մի անգամ էլ աչք- ունքով, ձեռ ու ոտով քրֆեց․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան