Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե իրեն ճնշելու համար են որդուն բերման ենթարկել։
 
«Չեմ կարծում, և հետո, իմ որդին խեղճացող չի», — ասաց նա։
 
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի որդուն, ըստ մամուլում տարածված լուրերի, բերման էին ենթարկել, սակայն ոստիկանությունից Aysor.am-ին հայտնել էին, որ Փաշինյանի որդին ոստիկանության բաժնում չէ։
 
Այս պահին Փաշինյանը մի խումբ ցուցարարների հետ շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 18։30-ին տեղի կունենա հանրահավաք, որը Նիկոլ Փաշինյանը բնութագրել էր՝ որպես «Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը»։
 
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող հորը միացավ նաև Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։