«Ցանկանում եմ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ» ՄեյվեզերՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ:
 
«Ես խոսել եմ իմ ռուսական թիմի հետ և անհամբերությամբ են սպասում այն օրվան, երբ Ռուսաստանի քաղաքացիություն կստանամ: Ինձ համար տուն եմ փնտրում Ռուսաստանում, սակայն, իհարկե, այս ամենի համար դեռ ժամանակ է պետք: Կարծում եմ, որ ապագայում ամեն ինչ ավելի լավ է լինելու»,- 40-ամյա մարզիկի խոսքերը մեջբերում է «Россия 24»-ը:
 
Հիշեցնենք, որ Մեյվեզերը բռնցքամարտիկի կարիերայի ընթացքում ոչ մի մենամարտ չի պարտվել՝ տանելով 50 հաղթանակ: