«Իմ Քայլը» շարժման ցուցարարները «Փեթակ» առևտրի կենտրոնի տարածքում են: Այստեղ լարված իրավիճակ է, քանի որ ոստիկանները վանկարկում են, որ առևտրականները միանան իրենց, իսկ ոստիկանները շրջափակել են կենտրոնի մուտքն ու չեն թողնում Նիկոլ Փաշինյանին ու ցուցարարներին մուտք գործել: 
 
Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները շրջափակել էին Կառավարության 3 մասնաշենքը: Ոստիկանները կարողացել էին բացել շենքի մուտքերը, այդ ընթացքում բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: