Կառավարության շենքի մոտ արդեն բախումներ են: Ոստիկանությունը բերման ենթարկեց ուսանողական շարժման առաջնորդ Դավիթ Պետրոսյանին:
 
Նա մինչև վերջ դիմադրում էր: Մի քաղաքացի մտավ ոստիկանական մեքենայի տակ, նրան չի հաջողվում դուրս բերել: Նա փորձում է իր քայլով պաշտպանել բերման ենթարկված ուսանողներին: