Քիչ առաջ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ շտապօգնության մեքենա մոտեցավ: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մի աղջկա քիթ էր վնասվել:
 
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձեց պարզել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, և աղջիկն ասաց, որ  իրեն դիտավորյալ չեն հարվածել, այլ՝ անկանոն շարժումների հետևանքով ինքը հարված է ստացել: «Աղջիկն ասաց, որ դիտավորություն չի եղել, բայց դա չի արդարացնում ոստիկանության գործողությունները, դիմացինը աղջիկ է, պետք է հաշվի առնեին ու զգույշ շարժվեին: Պետք է պարզվի, թե ով է եղել այդ ոստիկանը»,- ասաց Վ. Օսիպյանը: