Ապրիլի 19-ին Հայաստանի քնչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Աթաբեկյան փողոցի բնակիչ՝ 52-ամյա Լյովա Հարությունյանը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ ապրիլի 18-ին, ժամը 17։00-ից մինչև ապրիլի 19-ի ժամը 00։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք երկաթյա լինգերով կոտրել են իր տան ննջասենյակի ճաղավանդակը, այնուհետև կոտրել պատուհանը և մտնելով տուն՝ ննջասենյակի պահարանից հափշտակել են իրեն պատկանող «Սայգա» տիպի որսորդական ողորկափող հրացանը, 3500 ԱՄՆ դոլար և ոսկյա ու արծաթյա զարդեր
Կայքի տեղեկություններով՝  Լ. Հարությունյանը աշխատում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս և մինչ նա մասնակցելիս է եղել իր աղջկա հարսանեկան արարողությանը, անհայտ  անձը կամ անձինք թալանել են դասախոսի տունը։  Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: