Պատերազմի ժամանակ էլ այդպես էր․ տարեցները վահանի պես կանգնեցին 18- 20 տարեկանների առաջ։
 
 
Էսօր, երբ փողոցներն էինք փակում ու ոստիկանները ուժով բացում էին, մի խումբ տարեց կանայք հավաքվեցին, քննարկեցին ու որոշեցին, որ միայն իրանք են Մաշտոցը փակելու։ Գնացին փակեցին ու չէին թողնում, որ ջահելներն էլ միանան, լարում էին մեզ ըտեղից, թե բա, մենք ձեզ պիտի նորմալ երկիր ժառանգեինք։ Հուզիչ ա չէ՞, հա ես էլ հուզված ծնկի իջա ու լացեցի, դրա համար չտարան։ Իսկ եթե լուրջ, էսօրվա որոշ ինքնակազմակերպման դրվագներ ֆանտաստիկ էին։