ԵԼՆԻՄ ՏԵՍՆԻՄ ՏՈՒՆԸ ԿԱՐՏՈՇԿԱ ՉԿԱ, ԸՍԻ ԷԴ Է՝ ՊԱՅՄԱՆՆԵՐՍ ԼԱՎԸՑԵԼ ԷՊատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի կողմից աղքատների «ձեռառնոցին», այն էլ Ամանորի թանկացումների ֆոնին, մարդկանց հունից հանել է։ Հայհոյանքներն ու անեծքները մի կողմ թողնենք ու ներկայացնենք նուրբ սարկազմով համեմված գրառումները․
 
Արամ Մանուկյան
 
Բարի լույս բոլորին, նամանավանդ աղքատ՝ կարտոֆիլ ուտողներին:
 
Արսեն Վարդանյան Շիրակի Բազե
 
Ելնիմ տեսնիմ տունը կարտոշկա չկա, ըսի էդ է՝ պայմաններս լավըցել է:
 
Anush Tovmasyan
 
Ընտիր ուտելիքա, հատկապես թթվի հետ։
 
Sasna Erkir Arutyunyan
 
Տուն է գալիս նորահարուստ ամուսինը. -Կնիկ, մէ բան տու ուտելու: -Ահա, սեւ խավիար, կարմիր, թառափ, սալյամի կա… -Կարտոլ չկա՞: -Այ, երբ կվաստակես, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, էն ժամանակ էլ կարտոֆիլ կուտես:
 
Gagik Mamulyan
 
Մեր գյուղում մի հարս կա, որ ասում են ինչի՞ չեք երեխա ունենում, ասում ա սաղ օր կարտոլ ու մակառոն ուտելով ո՞նց երեխա բերեմ... Թե բա՝ 2040-ին 4 մլն ենք դառնալու... Կառտոլ ու մակարոնով 4 մլն կդառնանք նախակա ջան, ուրիշ բան մտածի
 
 
-Մի կառատ կարագն ի՞նչ արժե խարեբ ջան: -Երկու բիթքոյն հոգուդ ղուրբան: -Դե կես բիթքոյնի կշռա, տանեմ հարսիս նշանի մատնիքին դնեմ, տղուս նշանում եմ:
 
Կան նաև մարդիկ, ովքեր կոնկրետ առաջարկ ունեն․
 
Քոչարյան Կարեն
 
Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի: Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հեգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը: Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ։
 
Հիշեցնենք ՀՀԿ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի հայտարարությունները՝ սեղմ․
 
Թունելի Հակոբ Հակոբյան .- Աղքատին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում:
 
Խոսրով Հարությունյան .- Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել:
 
 
Հասմիկ Բաբաջանյան