Վրաստանի բնակիչը մտադիր է առանց ձեռքերի օգնության Սեւ ծովում լողալ 10․5 կմՎրաստանի բնակիչ Բեգլար Էլբակիձեն առանց ձեքրի օգնության մտադիր է 10․5 կմ լողալ Սեւ ծովում՝ տասը տարվա վաղեմության սեփական ռեկորդը գերազանցելու համար, փոխանցում է «Գրուիզա օնլայն»-ը։
 
57-ամյա Բեգլար Էլբակիձեն մասնագիտությամբ ինժեներ շինարար է։ Տղամարդը լողի կոլիխիդա-իբերական ոճում ռեկորդներ է սահմանում։
 
Բեգլար Էլբակիձեն կսկսի լողալ Բաթումիի օդանավակայանից։ Հինգ ժամվա ընթացքում առանց ձեռքերի օգնության նա մտադիր է լողափ հասնել։
 
«Ես կլողամ միայն ոտքերս օգտագործելով։ Իմ ձեռքում կլինի Վրաստանի դրոշն ու զբոսաշրջության վարչության պատկերանիշը։ Ես ուղղահայաց կլողամ»,-ասել է Էլբակիձեն։