ԽՈՍՐՈՎ ՏՂԱ, ՎԱՅԸ ԵԿԵԼ, ՔԵԶ ՏԱՐԵԼ Է․․․Սովետի օրոք մի զրույց էր շրջանառվում․
 
«Աղքատ մի մարդ բան չի ունենում ուտելու, ամեն օր կարտոֆիլ է ուտում։ Առավոտ՝ պյուրե, կեսօրին՝ ժարիտ, իրիկուն եփած․․․ Հարուստ հարևանը նրան ձեռ է առնում՝ արա՜, էնքան կարտոշկա ես կերել, որ ինչ ունես, չունես օսլայվել է։ Վարատնիկդ էլ է ցից կանգնել․․․
 
Աղքատն էլ թե՝ դու մտածի, վայը եկել, քեզ տարել է․․․
 
Հիմա Խոսրով Հարությունյանն է։ Աղքատին ձեռ է առնում․
 
«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»։
 
Հիմա չասե՞մ՝ Խոսրով տղա, աղքատների մի հզոր բանակ օսլայված կանգնած է։ Վայը եկել քեզ տարել է։ Ուզում ես միս չէ, կոկորդիլոս կեր, պրծում չունես․․․
 
Հասմիկ Բաբաջանյան