Սիրված դերասան Հայկ Մարությանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ կեցվածքով ու մշտապես եղել է երկրում կատարվող անարդարությունների մասին բարձրաձայնողներից մեկը:
 
Դերասան Հայկ Մարությանն օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում էր: Նա միացել էր ԻմՔայլը, Մերժիր Սերժին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի ապրիլի 16-ի  հավաքին:
Արդեն երեք օր է, ինչ դերասանը չի երևում ցույցերին, համենայն դեպս, նա իր ակտիվ մասնակցությամբ աչքի չի ընկել:
Լուրեր էին պպտվում, որ Հայկ Մարությնին զգուշացվել է՝ դադարեցնել իր ակտիվ մասնակցությունը ցույցերին, այլապես նրա օրերը հեռուստատեսությունում հաշված են ու նա կարող է զրկվել հետագա այն բոլոր նախագծերից, որոնք պետք է լույս աշխարհ գային:
Սա պայմանավորված է նրանով, որ դերասանի կողմից մինչ այս մասնակցություն ունեցած գրեթե բոլոր ցույցերը, կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ չէին ուղղված: Ըստ տարածված տեղեկության, սակայն, Հայկոն հետ չի կանգնել իր հայացքներից ու շարունակելու է իր պայքարը:
Ապրիլի 19-ին հավաքի ժամանակ՝ մարդկանց շրջանում խոսակցություններ էին տարվում՝ կապված դերասանի ներկայության հետ: Շատերն անհանգստացած էին, որ իր Հայկոն, իր հայտնի ելույթից հետո որոշակի խնդիրների առաջ է կանգնել:
Դեռևս հստակ պարզ չէ այս խոսակցությունների իսկությունը, բայց այդուհանդերձ, մարդկանց մոտ մտավախություն կա, ու Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներից ոմանց նույն հարցն էր հուզում՝ Ուր է կորել մեր Հայկոն. ինչ է պատահել նրան. ժողովուրդն անհանգիստ է:
Հուսանք, որ Հայկ Մարությանը կարձագանքի, և կտա հասարակությանը հուզող հարցերի պատասխանը: