Խորհրդարանում վարչապե­տի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցությունը վարչա­պետի թեկնածու Սերժ Սւսրգսյանին մեղադրում էր ընտրու­թյունների ժամանակ վարչական ռեսուրսը  չարաշահելու եւ համատարած ընտրակաշառք բաժանելու միջոցով ՀՀԿ-ի հա­մար տոկոսներ խփելու մեջ: 
 
Ի տարբերություն ՀՀԿ-ի՝ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարա­նում տեղեր է ստացել  ընտրողների ինքնաբուխ քվեարկու­թյան արդյունքում: Դաշինքի ղե­կավար Գագիկ Ծաոուկյանը այսօր էլ ունի հանրային մեծ լեգիտիմություն ու հեղինակություն, եւնրա միանալը իշխանությանը կարող է փոխել ուժերի բալանսը հասարակության ներսում:
 
Մաս կազմելով իշխանական կոալի­ցիային՝ Ծառուկյանը կարող է հանդես գալ  իշխանության կողմից եւ ազդել  հանրային տրա­մադրությունների վրա: Մասնա­վորապես նա կարող է դիմել ցուցարարներին եւնրանց հան­դարտության ու համերաշխու­թյան կոչ անել: