Բժիշկները պայքարում են հղի կնոջ կյանքի համար այն բանից հետո, երբ նրա 3-ամյա դուստրը մեքենայում ատրճանակ էր գտել և պատահաբար կրակել մոր վրա։
 
Գնդակն անցել է մեքենայի նստատեղի միջով և կպել է Շանիկ Թոմասի ուսին։ Ականատեսների խոսքերով՝ աղջիկը ցավից գոռացել է։
 
Մյուս վկաները պատմել են, որ արյունահոսելով նա դուրս է եկել մեքենայից և օգնություն է կանչել։ Շանիկը հղիության վեցերորդ շաբաթում է գտնվել։ Երեխաների հայրը դուրս է վազել խանութից և չի կարողացել հավատալ կատարվածին։ Ոստիկանության վարկածով՝ տղամարդը պահել է ատրճանակը մեքենայի կենտրոնական պահոցում։
 
Այժմ նա գտնվում է կալանքի տակ՝ կյանքին սպառնալիք ստեղծելու համար։