ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ԱՌԱՋԻԿԱ ՉՈՐՍ ՕՐՎԱ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Հանրապետության տարածքում․
 
Դեկտեմբերի 8-ին հյուսիսային շրջաններում կտեղա թույլ ձյուն։ 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-10-ը՝ գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
 
Երևան քաղաքում․
 
Դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:
 
Դեկտեմբերի 8-ին գիշերը սպասվում է -2 -4 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +2 +4 աստիճան տաքություն։