Ճիշտ սնվելն առողջության գրավականն էՄենք հրաշալի գիտենք, թե ինչ է ճիշտ սնվելը, սակայն միշտ չէ և բոլորիս չէ, որ հաջողվում է գործնականում կիրառել ճիշտ սնվելու կարգը. գրում է globalscience.ru-ն:
 
Երկրի ամեն մի բնակիչ գիտի, որ ժամանակի հետ օրգանիզմը թուլանում է, ինչի հետևանքով էլ կերակուրը սկսում է մարսվել ավելի դանդաղ:
 
Ճիշտ սնվելու և նյութափոխանակության վերականգնման համար բավական է հետևել որոշակի պարզ կանոնների.
 
Կերակուրի չափաբաժինը պետք է փոքր լինի, իսկ սննդի ընդունումը՝ հաճախ: Նույնիսկ ձեր առօրյա խիտ գրաֆիկը չի կարող խանգարել ձեզ այդ հարցում, եթե որոշում կայացնեք: Պարզապես պետք է նախօրոք պատրաստել կերակուրը, որպեսզի հասցնեք ժամանակին սնվել:
 
 
Պետք է հրաժարվել քնելուց առաջ ուտելու սովորությունից: Հաշվի առեք, որ եթե դուք պահպանեք առաջին կետը, այդ ժամանակ երկրորդը դժվար չի լինի իրականացնել: Իսկ եթե ձեզ համար իսկապես դժվար է քնելուց առաջ չուտելն, ուրեմն «խաբեք» ձեր ստամոքսին՝ խմելով մածուն կամ թեթև մի բան:
 
 
 Քայլելով ուտելը պետք է բացառել: Իմացե՛ք՝ դանդաղ ուտելը թույլ է տալիս մեր օրգանիզմում առկա հագեցման մեխանիզմին ճիշտ աշխատել: Դրա համար, երբ դուք քայլելով արագ ուտում եք, օրգանիզմը չի հասցնում ազդանշան տալ, որ ստամոքսը լցված է, դրա համար չեք կարողանա ճիշտ ժամանակին կանգ առնել:
 
Մյուս օգտակար խորհուրդը չափավոր սնվելն է. շատակերությունը կվնասի ոչ միայն ձեր ստամոքսին, այլև ընդհանուր օրգանիզմին:
 
 
Ջուրն ուտելու ընթացքում ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի: Ավելի լավ է ուտելուց  30 րոպե առաջ խմել: Եվ մի մոռացեք օրվա ընթացքում պարբերաբար ջուր խմելու մասին՝ օրգանիզմի դիմադրողականությունը պահելու համար:
 
 
Հաշվի առեք, որ այս հասարակ կանոնները կօգնեն վերականգնելու ձեր ուժերը և պահպանելու ձեր առողջությունն ավելի երկար: