hraparak.am-ը գրում է․ Այսօր դպրոցական առավոտը վատ լուրով բացվեց Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանի համար: Դպրոցի նախասրահի պատին փակցված Սերժ Սարգսյանի նկարը դպրոցականները ծեփել էին ցեխագնդով՝ այսպիսով իրենց բողոքն արտահայտելով վերջինիս վարչապետությանը և իրենց համերաշխությունը հայտնելով համաժողովրդական տրամադրություններին:
 
Տեսարանն առանձնակի հրճվանք էր պարգևել առաջին դասարանցիներին, իսկ բարձր դասարանցիները վերևի հարկերի դասասենյակներից ոգևորված ներքև էին սլանում՝ իրենց աչքով տեսնելու նախկին նախագահի ցեխածեփ և մերժված պատկերը: Լուրն առնելուն պես ներքև էր սլացել նաև դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանը, ով հավասարակշռությունից դուրս էր եկել կատարվածի պատճառով:
 
ՀՀկ-ական տիկինը, ով, ի դեպ, հերմինենաղդալյանկան թևի անդամ է և համալրում է ՀՀԿ կանանց խորհուրդը, աջուձախ «կարգի էր հրավիրում» աշակերտներին՝ հրամայելով նրանց դասարան անցնել: Մինչ այս պահը նրա բարձր ձայնը ոչ ոք չէր լսել, այսօր նա բղավում էր ու փորձում փրկել իրավիճակը:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում