hraparak.am-ը գրում է․ Այսօր մոտ 100 քաղաքացիներ փակել են Վաղարշյան խաչմերուկը, երգ միացրել եւ պարում են։
 
Ոստիկաններին չի հաջողվում բացել ճանապարհը։ Ցուցարարները վանկարկում են՝ «Քայլ արա՝ մերժիր Սերժին»։
 
Նշենք, որ այսօր Երեւանի մի շարք վարչական շրջաններում քաղաքացիները ավտոմեքենայով, նստացույցի միջոցով փակել են ճանապարհները, թեպետ ոստիկանությունը մոտ 2 խաղաղ ցուցարարի բերման է ենթարկել, սակայն, քաղաքացիները շարունակում են պայքարը․ նրանց թիվը գնալով աճում է։
 
 
 
 
 Աննա Պապիկյան
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում