«Աշոտը հլը տուն չի եկել»,- Երևան-Աբովյան մայրուղու վրա անցկացվող ցույցի ընթացքում «Ազատության» հետ զրույցում պատմեց հայտնի տեսանյութի հերոս՝ ոստիկան Աշոտի հարևանը: 
 
Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի Աշոտից, հարևանն ասաց. «Աշոտը հլը տուն չի եկել, ոչ էլ իր տնեցիք»: Հարցին՝ ի՞նչ ունեք փոխանցելու Աշոտին, հարևանն ասաց. «Ամբողջ երկիրն է Աշոտին ասում:
 
Աշոտը ոստիկանության ծառայող է, ոչ մենակ շիթ բռնող, իր ընտանիքը հիմա տանը չէ, գյուղում է: Տատիկն էլ, բոլորն էլ թողել գնացել են, երևի, որ հարևանները հարցեր չտան»:
Հարցին՝ երեք օր առաջ, երբ հրապարակում Աշոտին հղում արեց, թե «Աշոտ, այ Աշոտ, արա, տատդ էլ ա ստե, եկել ես` խփե՞ս տատուդ», այդ ժամանակ տատիկը որտե՞ղ էր, հարևանը պատասխանեց, թե տատիկը գտնվել է մոտակայքում, իսկ Աշոտի հայրը՝ Օպերայում՝ քարերի վրա նստած:
 
Հստակեցմանը՝ ի՞նչ փոխվեց այդ միջադեպից հետո, ոստիկան Աշոտի հարևանը պատասխանեց. «Այսօր սաղ ոստիկաններն իրենց գլխներին մասկա են դնում, որ մարդիկ չճանաչեն, ժեշտերը վեր են պահում, որ չճանաչեն»: Ըստ հարևանի՝ դժվար թե Աշոտը վերադառնա, որովհետև իրենց տունն արդեն վաճառում են: Այս խոսակցությունից հետո ոստիկանները «դավայ» ասելով տարան Աշոտի հարևանին:
 
https://web.facebook.com/emil.avetisyan99/videos/1657993134321108/