Էջմիածնի Արշալույս գյուղի դպրոցում լարված իրավիճակ է, մոտ 40 երեխա դուրս են եկել և դասադուլ են իրականացնում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դասադուլավոր աշակերտներից մեկը: Նա նշեց, որ երբ իրենք դուրս են եկել դասադուլի, սկզբում դպրոցի տնօրենն է եկել սպառնացել, դպրոցի ներսում գտնվող աշակերտներին փորձել է  թույլ չտալ, որ դուրս գան և միանան մյուսներին։ Տնօրենի և ուսուցիչների ջանքերն ապարդյուն են անցել։
 
«Հիմա այստեղ են եկել նաև մեծ թվով ոստիկաններ։ Այստեղ է նաև մեր գյուղի գյուղապետը, ով քաշքշում է աշակերտներին, փորձում է մտցնել դասարան, սակայն մենք չենք ենթարկվում նրանց։ Մենք ներս չենք մտնելու և շարունակելու ենք դասադուլը»,- ասաց աշակերտուհին՝ հավելելով, որ դասադուլի ակցիային միացել են ոչ միայն դպրոցի աշակերտները, որոնց թիվը գնալով մեծանում է, այլև դպրոցն ավարտած երիտասարդներ։
«Լարված իրավիճակ է»,- ասաց աշակերտուհին։
 
Նշենք, որ Արշալույս գյուղը ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գյուղն է։
 
Լուսանկարը՝ Photolure-ի