Քաղաքացին ընկել է ձորը, ոտքերը սառած են
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:14-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը (մոտ 10 մ), ոտքերը սառած են, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային տուժածին, ով հոսպիտալացվել է «Մուրացան» ԲԿ: