Ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ-ում հայերի կազմակերպած ցույցին: Այնտեղի հայերը միացել են Հայաստանում ընթացող #ԻմՔայլը նախաձեռնությանը: Դերասանուհին ինստագրամով ուղիղ եթեր է միացրել: Ուղիղ եթերում նա ասել է, որ այնտեղի հանրահավաքի մասնակիցները պատռել են Սերժ Սարգսյանի լուսանկարը: