Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին քաղաքապետ Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 20-ին Facebook-ի իր էջում կոչ է արել Հայաստանի իշխանություններին լսել Երևանում ցուցարարների պահանջները։ 
 
«Անչափ մտահոգված եմ Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար»,-գրել է նա։
 
Սաակաշվիլին Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել առանց հապաղելու երկխություն սկսել ցուցարարների հետ։
«Եվ առհասարակ, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,-հավաստիացրել է նա։