Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր ներկայացավ ոստիկաններինՈստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 7.05-ին, նախնական պայմանավորվածության համաձայն Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սրահից բաժին է ներկայացվել 1973 թ. ծնված Արսեն Դ.-ն, որը հունիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 231 հոդվածի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետի մեղադրանքով: