Պատերազմի ժամանակ, գիտես, թե ով է թշնամիդ ու անելիքդ պարզ է։
 
Հիմա մարդիկ մոլորվել են․ պատերազմ չի, բայց, ինչպես իրենք են ասում, պատերազմի նման մի բան է։ Դեմ- դիմաց երկու կողմ են՝ ՀՀ քաղաքացին ու ոստիկանը։ Կա երկու ծայրահեղություն։ Մի մասն ասում է՝ ոստիկանը մեր եղբայրն է։ Մյուս մասը՝ ոստիկանը մեր թշնամին է։ Ահա թե ինչ է գրում Լինա Կասյանը․
 
Lina Kasyan «Հուսամ շատ ոստիկաններ են այս հոգեվիճակում․ Պատմեցին, որ երբ փորձել են Մաշտոցի պողոտան ազատել կենդանի պատից, շարքից մի աղջիկ լաց է եղել: Ասել է՝ խնդրում եմ ինձ չմոտենաք, ես վախենում եմ ձեզնից: «Ոնց որ սառը ցնցուղ պահեին վրաս. գիտակցական ողջ կյանքումս պաշտպանել եմ աղջիկներին, նրանց սիրել, կռիվների մեջ ընկել, բայց ստացվում է՝ էնքան բոբո եմ, որ քրոջս տարիքի աղջիկը, փոխանակ իրեն պաշտպանված զգալու, ինձնից վախենում է»: Hraparak. am- ը անդրադարձել է դրան։
 
Այո, կան նման ոստիկաններ, ցավոք, կան նաև հակառակը․․․ Բայց մենք հակառակին ենք անդրադառնում, անընդհա՜տ հակառակին, վատին․․․ Դա ենք տեսել։ Մարտի 1 տեսնողի մոտ դժվար է հաղթահարել կարծրատիպը։ Երբ մի դժվարամարս սնունդ մարսվում է, ասես ոչինչ էլ չի եղել, նույն սնունդն ընդունելը կրկնվում է։ Մարտի 1-ը պիտի բացահայտվեր հենց այդ առումով։ Նայում եմ մեր երեխեքին, ուրախանում, հպարտանում, միաժամանակ ցավ զգում, որ նրա ու ոստիկանի միջև մի մեծ պատնեշ կա։ Դժվար հաղթահարելի պատնեշ, որը պիտի կարողանանք հաղթահարել միասին։
 
Հենց թեկուզ ցույցերի ժամանակ լավ բաներ նկատվում են, ինչու՞ չենք անդրադառնում։ Գուցե նոր, առողջ սերմեր գցելով, կարողանանք ինչ որ բան փոխել։
 
Կարդանք այս փոքրիկ գրառումները ու միասին մտածենք։ Հազարավորներից այս երկուսը․ մենք թշնամի չենք, ոստիկա՜ն․ ձեր դիմաց կանգնած է ձեր մայրը, քույրը, երեխան․․․
 
Կարեն Հովհաննիսյան
 
Ուղիղ եթերով դիտում եմ հրապարակից դեպի Սարյան առանձնանցած խմբի երթը : Երթը ուղկեցող ոստիկանը փորձում է ոստիկանական տարբերանաշանով անձրևանոցը ուսերին գցել, բայց չի ստացվում ու կողքից քայլող ցուցարար աղջիկը օգնում է ոստիկանին, որպեսզի նա անձրևանոցը ուսերին գցի... Էս ենք մենք, մեր իսկական կերպարը, երբ իրար վրա սրտներս ցավում, երբ ատելություն չի քարոզվում, սա արդյունքն է նրան, որ Նիկոլն անընդհատ ասում է՝ ոստիկանները մեր եղբայրներն են...
 
Tatul Hakobyan
 
Նիկոլ Փաշինյանը ոռահան է անում լրագրողներին, օպերատորներին և բերետավորներին:
 
Ոտքս ահավոր ցավում է, ձախս, համարյա չի աշխատում արդեն 3 ամիս: Այսօր մի կերպ էի հասնում երթ-ցույցի հետևից: Կարմիր բերետավորներից մեկը, որ նույնպես վազում էր, բարեկամաբար հարցնում է. -Ո՞նց օգնեմ քեզ: Ասում եմ օգնելու բան չկա, պետքա կաղալով աշխատեմ: Ասում եմ. -Ընկեր, էս տեմպերով որ գնաց, Նիկոլը մեզ ոռահան է անելու: -Հա, ախպեր, էլ մի ասա: Հումորը փրկություն է:
 
Елена Есенина (Elena Esenina)
 
Մենք գտել ենք մի Աշոտի , որը շարքային ոստիկանի հավաքական կերպարն է։ Նա մտածմունքի մեջ է , որովհետև իր դիմաց կանգնած են սեփական տատիկը ,հայրիկը , կինն ու երեխան և նրան հրամայում են ծեծել իր հարազատներին ու հայրենակիցներն : Կամ նա վերջապես կգիտակցի ,որ մենք ՝ ոչ ոստիկաններս իրեն թշնամի չենք ու իր դեմ չենք պայքարում , կամ կկատարի հրաման : Հուսով ենք կլինի առաջինը :
 
 
Հասմիկ Բաբաջանյան