Մի քանի օր է իրավապահներն իրար հերթ չտալով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հասցեներով՝ ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին, տարբեր անձանց։ Հավանաբար ինչ որ «մեյլ-լիստ» ունեն եւ բոլորին «ռասսիլկա» են անում։ Այնպես որ ողջ օրը մեկը մյուսի ետեւից ստանում ենք ոստիկանության, դատախազության, ՀՔԾ-ի, արդարադատության նախարարության, տարբեր կառույցների հաղորդագրություն-սպառնալիքները՝ այսքան մարդ բերման ենթարկվեց, այս օրենքն են խախտում ցուցարարները, կոչեր՝ հանգստանալու եւ տուն գնալու եւ այլն։ 
 
Հավանաբար այս հաղորդագրությունները լցրել են Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի համբերության բաժակը եւ նա դատախազության հերթական հաղորդագրության արձագանքել է պատասխան-նամակով․
 
«Էլ չուղարկեք խնդրում եմ այս ինձ ձեր հաղորդագրությունները, Սերժիկին համոզեք՝ տուն գնա:
 
Ես ձեզնից լավ գիտեմ ինչ է տեղի ունենում փողոցներում:
 
Հա՞, ջան
 
Լեւոն Բարսեղյան»։