«Եվրատեսիլ 2018» մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը նույնպես անդրադարձել է հայաստանյան ցույցերին:
 
Նա իր Instagram-ում գրել է. «Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ... Թեև տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում, միտքս ու հոգիս միշտ եղել են հայրենիքիս եւ հայրենակիցներիս հետ: Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով: Նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը, ապագան...»: