Այս պահին Ապարանի բնակիչները անհնազանդության գործողություններ են իրականացնում: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Ապարանի Գնթունիկ խանութի մոտ, որտեղ շատ լարված վիճակ է:
 
Քաղաքացիները փակել են ճանապարհը, ոստիկանական ուժեր են կուտակվել, փորձում են բացել, բայց այժմ չեն կարողանում: