«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ Ավանում ԺԵԿ-ի պետք Առնակ Մանուչարյանի, «Միլենա» տաքսի ծառայության սեփականատեր Արմեն Երեմյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի հանձնանարությամբ մոտ 150-180 հոգանոց խումբը հարձակվել է անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիների մեքենաների վրա, ջարդել, փշրել մեքենաները, մի երիտասարդի դաժան ծեծի են ենթարկել: Հիմա այդ խմբով կանգնած են մայթերին, որ մեքենան ձայնային ազդանշան է միացնում, քարերով հարվածում, ջարդում են եքենան:
 
Ի դեպ, նրանք այս գործողությունները կատարել են այն ժամանակ, երբ Քայլ արա, մերժիր Սերժին նախաեռնության երթն անցել է Ավան վարչական շրջանով: Նրանք հարձակվել են երթի վերջից քայլող մասնակիցների վրա, քանի որ այստեղ երթի դիմացի հատվածի համեմատ ավելի քիչ թվով քաղաքացիներ են եղել:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում