Երեւանի փողոցներում շարունակվում է լարված իրավիճակը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը «Իմ Քայլը» նախաձեռնության քայլերթը մեկնարկել է Մասիվից, ապա տարածում գտել Երեւանի այլ համայնքներում՝ Ավան, Էրեբունի։
 
Ինչպես երեկ, այսօր էլ ոստիկանական ուժերը կոշտ միջոցներ են ձեռնարկում ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկում քաղաքացիների, ջարդում ու վնասում ցուցարարների ավտոմեքենաները, որոնցով փողոցներ են փակվել։ Քիչ առաջ մեր թղթակիցը երկու ծանր զրահատեխնիկա՝ ԲՏՌ-ներ է տեսել Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա։
 
Նրա հաղորդմամբ՝ ոստիկանները րոպեներ առաջ փակեցին Պռոշյան փողոցի կառավարական ամառանոցներ տանող հատվածը։