Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց բացել փողոցը, մայթերով անցկացնել իրենց երթը, հակառակ դեպքում ոստիկանները ստիպված կլինեն դիմել գործողությունների, անգամ՝ հեռացնել պատգամավոր Փաշինյանին։
 
«Եթե ինձ տանեն, ձերբակալեն, կալանավորեն կամ բերման ենթարկեն, ես Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գան ու փակեն բոլոր ճանապարհները, շրջափակեն ոստիկանական բոլոր բաժինները, պետական կառավարման բոլոր շենքերը», – լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։