Սեզոնային մազաթափություն, ինչպես խուսափել մեծ քանակով մազ կորցնելուց
Սեզոնային փոփոխությունների ընթացքում օրգանիզմում էլ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս ընթացքում ամենաշատ վախեցնող խնդիրը մազաթափությունն է։ Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է առաջանալ մի խումբ խնդիրների պատճառով, այդ թվում՝
 
վահանաձև գեղձի որոշ հիվանդություններ անեմիա
 
սննդարար նյութերի անբավարար քանակ հորմոնալ փոփոխություններ։
 
Մազաթափությունը կարող է կապված լինել նաև սեզոնի փոփոխության հետ։ Այդ խնդիրը կանխարգելելու նպատակով հարկավոր է ամրացնել օրգանիզմը, սննդի միջոցով այն ապահովել անհրաժեշտ նյութերով։ Բացի այդ՝ հարկավոր է խթանել արյան շրջանառությունը գլխի հատվածում՝ մազաթափությունը նվազագույնի հասցնելու համար։
 
Կանխարգելիչ մաքրում։ Կարելի է ասել, որ սեզոնային մազաթափությունը կարող է կապված լինել մաքրման ու թարմացման գործընթացների հետ։ Եթե օրգանիզմին օգնենք հաղթահարել այս խնդիրը, հնարավոր է խուսափել մազաթափությունից։ Օրգանիզմը կարող եք մաքրել հետևյալ միջոցներով.
 
կանաչ կոկտեյլներ
 
երիցուկի թուրմ
 
մրգային և բանջարեղենային հյութեր
 
ջուր
 
բանջարեղենային սննդակարգ։
 
Գարեջրի խմորիչ։ Գարեջրի խմորիչը կարող է ոչ միայն պաշտպանել մազաթափությունից, այլև ամրացնել եղունգների ու մաշկի առողջությունը։ Այս հավելումները մեծ քանակով սննդարար նյութեր են պարունակում, այդ թվում՝ B խմբի վիտամիններ և հանքանյութեր։ Բացի այդ՝ դրանք օգնում են նաև նյարդային համակարգին՝ թույլ տալով խուսափել սթրեսից ու նյարդային լարվածությունից։ Սրանք կարող են վատացնել մազաթափության վիճակը։
 
Զգուշացեք աղի ու կաթնամթերքի օգտագործումից։ Եթե չեք ցանկանում բախվել մազաթափության խնդրին, հարկավոր է նվազագույնի հասցնել աղի օգտագործումը։ Խոսքը հատկապես սպիտակ աղին է վերաբերում։ Գերադասելի է դրա փոխարեն ծովի կամ հիմալայան աղ օգտագործել։ Զգույշ եղեք նաև կաթնամթերքի օգտագործման ընթացքում. խորհուրդ է տրվում այն փոխարինել բուսական ծագման մթերքով։ Որպես այլընտրանքային միջոց՝ կարող եք կոկոսի կաթ օգտագործել։