Այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային թեժ միջոցառումները զուգորդվում են երգ ու պարով, հումորով։ Սա խոսում է ազգի կենսունակության մասին․
 
Gagik Mamulyan
 
Սենց որ գնա, պարզվելու ա Նիկոլն ու Օսիպյանը հորոխպոր տղերք են, ուղղակի մանուկ ժամանակ Օսիպյանին հատուկ ծառայությունները գողացել են տարել հատուկ գիշերoթիկ դպրոց ու կրթել և դաստիարակել, որպես ռեժիմի սպասարկու ու ինչ որ մի տատիկ հիմա մի հատ նամակ ունի ժակետի գրպանում պահած, ուր էդ պատմությունը մանրամասն շարադրած ա՝ նրանց ստնտուի ձեռամբ... իրանց հմիկվա սրտառուչ հանդիպումներն էլ ոչ այլ ինչ է, քան արյան կանչ
 
 
-Ո՞ւր ես գնում կարմիր բերետ: -Տատիկի տուն: -Ինչի՞ համար: -Տատիկին բերման ենթարկեմ ցույցի գնալու համար:
 
Արամ Մանուկյան
 
Մենք խաղաղ ենք , մենք թավշյա ենք )
 
Marina Baghdagyulyan
 
Միտինգից տուն եմ գալիս, ոստիկաններ են կանգնած, մեկի հեռախոսը զանգեց, երևի հարցնում էր` «Ու՞ր ես», ոստիկանն ասում է` «Ուր պիտի լինեմ, փողոցում», երևի հարցնում էր` «Ի՞նչ ես անում», էս ոստիկանն ասում է` «Ինչ պիտի անեմ, էշություն»:
 
Gross Finger
 
Հայաստանի բնակչությունը բաժանվում է 2 խմբի` ա) բերման ենթարկվածներ ու բ) պարզապես ենթարկվածներ։
 
Անհայտ վիճակագրագետ։
 
Գարեգին Միսկարյան
 
Օսիպյանը ցանկություն է հայտնել կծել Նիկոլի շուջուխից։
 
Էլի Հայ
 
Ոստիկանը նախկին ոստիկանին․ -Ախպեր բալուս , ո՞նց ես, էս ու՞ր -Բարև ախպեր լավ՝ վերև (երթն ա վերևում) -Ճիշտն էլ դու ես անում։
 
Գագիկ Չարխիֆալակյան
 
Մարդ Թանկյանը լիներ, ելներ գար Հայաստան, սաղ ուրխնային
 
․․․
 
Ոստիկանապետի նոր հրամանով` քաղմասների գերբեռնվածության պատճառով, որ ոստիկանը քանի հոգու բռնեց, տանելու է իրա տուն..․
 
Գայանէ Սիմոնյան
 
 
Հրազդանում ոստիկանական մեքենան հարվածել է ճանապարհը փակած դեռահասին։ Ունի կոտրվածքներ, տեղափոխեցին հիվանդանոց(((((