Քիչ առաջ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլերթով հասավ Հանրապետության հրապարակ:
 
Նշենք, որ հրապարակի կենտրոնական հատվածում մեծ թվով ոստիկաններ կան: Նիկոլ Փաշինյանը դիմելով ոստիկաններին` ասաց, որ իրենց գործողությունները լիազորված են ժողովրդի կողմից. «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե հիմա ինձ բռնեն կամ բերման ենթարկելու փորձ անեն: Չանե՛ք նման ապօրինի հրաման: Ես ձեզ խնդրում եմ, որպես եղբայր՝ դուրս եկեք այս հատվածից»: