Խորհուրդներ իմունային համակարգը բարելավելու համարՄարդու իմունային համակարգը մի պարզ ու հասարակ համակարգ չէ: Դրա պատշաճ աշխատանքի համար անհրաժեշտ են բալանս և հարմոնիա:
 
Հետազոտողները դեռևս ամբողջությամբ չեն ուսումնասիրել իմունային համակարգի կազմությունը և դրա առանձնահատկությունները՝ կախված բազում գործոններից:
 
Ներկայումս չկան գիտականորեն հաստատված տվյալներ, որոնք հաստատում են կենսակերպի և իմունիտետի պաշտպանության ուղիղ կապը:
 
Այնուամենայնիվ, մեր առողջության պահպանումը մեզնից է կախված: Եվ այսպես, խորհուրդներ իմունային համակարգի բարելավման համար.
 
Թարմ կոճապղպեղ: Օգտագործեք այն թե՛ հյութերի մեջ, թե՛ կերակուր պատրաստելիս: Կոճապղպեղը ցինկի մեծ աղբյուր է, որն իր հերթին շատ կարևոր է իմունային համակարգի համար:
 
Ուշադիր եղեք ձեր լյարդի աշխատանքին: Լյարդը ապահովում է իմունային բջիջների լավ աշխատանքը:
 
Հյութերը կարող են ձեզ կարևոր վիտամիններով ապահովել: Մուգ կանաչ և մուգ նարնջագույն, կարմիր և մանուշակագույն բանջարեղենները հարուստ են հակաօքսիդանտներով:
 
Ընդունեք լրացուցիչ վիտամին C՝ պահպանելու ձեր իմունային համակարգը:
 
Չափից շատ մի՛ օգտագործեք քաղցրավենիք: Շաքարի բոլոր տեսակները խարխլում են իմունային համակարգի աշխատանքը:
 
Քնեք այնքան, որքան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին: Խորը քնի ժամանակ ձեր օրգանիզմում արտադրվում են ուժեղ բուժիչ հորմոններ: