Ախալքալաքում օգտագործում են Հայաստանի մանկապարտեզների ծրագիրը, որն ինտերնետում են գտել
Վրաստանում Ախալքալաքի նախադպրոցական հաստատություններում առաջին անգամ դասագրքեր են հայտնվել՝ Եվրամիության և Եվրախորհրդի «Ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրումը Վրաստանում» ծրագրով: Դասագրքերը երկու լեզվով են՝ հայերեն և վրացերեն, գրում է jnews.ge-ն: 
 
Ախալքալաքի մանկապարտեզներին բաժանվել են հինգ տեսակի գրքեր `«Թվերը», «Գիրը»,«Տարվա եղանակները», «Պատկերներ» և «Վրացական այբուբեն»: Նրանցից յուրաքանչյուրից նախադպրոցական հաստատությունները ստացել են 497 դասագիրք: Դրանց նկատմամբ վերաբերմունքը զգույշ է, քանի որ հայտնի չէ՝ ապագայում նորերը կստանան, թե ոչ: Ախալքալաքում նախադպրոցական հաստատություններ հաճախում է 770 երեխա: Այսպիսով, առաջին անգամ նդասագրքեր են հայտնվել, բայց դ:
 
Մանկապարտեզները ուսումնական ձեռնարկները որոշել են բաժանել աշնանը, որպեսզի հաջորդ տարի դպրոց գնացող երեխաները կարողանան լիարժեք սովորել այդ ձեռնարկներով:
 
«Եթե ուսուցանվեր մայիսից, մի քանի էջ կանցնեինք, հետո այդ երեխաները գնացին դպրոց: Դուրս է գալիս գրքերը ավելորդ կմնային, քանի որ նրանք անհատական են: Մենք խնդիր ունենք մեթոդական ձեռնարկների հետ, նրանք պարզապես չկան: Մի ուսուցողական ծրագիրը տրամադրել է UNICEF-ը, բայց առանց թարգմանության է, վրացերեն: Դաստիարակների համար թրեյնինգներ էլ չկան: Թրեյնինգ եղել է 9 տարի առաջ, երբ բաժանեցին «Քայլ առ քայլ» ծրագիրը», - ասում է №2 մանկապարտեզի ղեկավար Մարինա Ասլանյանը:
 
2-րդ մանկապարտեզը մտադիր է ուսուցանել երեխաներին հոկտեմբերից, քանի որ №2 մանկապարտեզի բոլոր խմբերը հերթով են գնում արձակուրդ:
 
«Ուսումնական ձեռնարկներն ուսուցիչների մոտ են, որպեսզի ծանոթանան, որ հետո նրանց ավելի հեշտ լինի դրանցով ուսուցանել երեխաներին: Առաջին տպավորությունը շատ դրական է, գրքերը լավն են: Բայց ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր խումբ ունենար առանձին ծրագիր: Հիմա մենք օգտագործում ենք Հայաստանի մանկապարտեզների ծրագրերը, որոնք գտել ենք ինտերնետից, բայց, իհարկե, ցանկալի կլիներ, որ հայկական մանկապարտեզների ծրագիրը Վրաստանը տրամադրեր: Սրանք առաջին ուսումնական ձեռնարկներն են, որ մենք ստացել ենք», – ասում է №3 մանկապարտեզի մենեջեր Սահարյան Կարինեն: