Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հայտնեց, որ նրանցից է տեղեկանում, որ Նիկոլ Փաշինյանին ոստիկանները տարել են:
 
Լրագրողների հարցին՝ թե պատրաստ է ղեկավարել շարժումն իր ամուսնու և գործընկերների ձերբակալությունից հետո, Հակոբյանը բացասական պատասխան տվեց։
 
«Իհարկե ոչ, ես մեկն եմ ձեզանից, ես մեկն եմ այստեղ հավաքվածներից, ով ոչ մի կազմակերպչական հարցերի չի խառնվում ուստի ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել»,-ասաց նա:
 
Հարցին, թե արդյո՞ք վախեում է իր և իր երեխաների անվտանգության համար, նա ասաց.
 
«Իհարկե ոչ, երբեք էլ չեմ վախեցել»: