Քիչ առաջ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ Ազատության լրագրողի այն հարցին՝ թե որտեղ է ըստ նրա այս պահին գտնվում Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Նիկոլը գտնվում է Էրեբունու «ԿՊԶ»-ում: Այս տեղեկությունը, սակայն, դեռևս չճշտված է ու այդ մասով հստակ տեղեկություն չկա:
 
Հիշեցնենք, որ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն էր տեղադրել, որում մասնավորապես ասվում էր«Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։
Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։ Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին»։
Հավելենք, որ այսօր Էրեբունի վարչական շրջանից Նիկոլ Փաշինյանին բերման էին ենթարկել: Ավելի ուշ Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ նրան ձերբակալել են: