Aravot.am-ը գրում է․ Հանրապետության հրապարակում ցուցարար կանայք անպատվում են ոստիկաններին, ամոթանք տալիս: Որոշ կանայք եկել են մանկահասակ երեխաներով, ոստիկանությունը հորդորում է հեռացնել նրանց կամ անցնել իրենց հետնամասը՝ անվտանգ տեղ:
 
«Տիկին, ձեզ մի քիչ հայ կնոջ պես պահեք»,- հորդորեց ոստիկաններից մեկը: «Դու էլ քեզ հայ տղու պես պահիր»,- պատասխանեց ցուցարարը:
 
Իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը նրան բերման ենթարկելուց հետո եռապատկվել է: Ցուցարարները քաղաքապետարանի մոտ որոշեցին առայժմ շարժվել դեպի Հաղթանակ կամուրջ, մինչեւ պատգամավորներին բերման ենթարկելուց հետո 3 ժամը լրանա, հասկանան ինչ պետք է անեն:
 
Արարատ Միրզոյանի կինը տեղեկացրել է, որ ամուսինը Շենգավիթ ոստիկանությունում է, իսկ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: 
 
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ  
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում