Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
 
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սահմանին իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող: Այս  գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած  մարտավարության մեջ:
Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության»: