«ժողովրդական կուսակցության» ղեկավար, ԱԼՄ փակված հեռուստաընկերության հիմնադիր Տիգրան Կարապետյանը ողջունում է երիտասարդների շարժումը: «Ես այդ երիտասարդներին կուզեի ասել, որ հպարտանում են իրենցով: Ես դուրս եմ եկել փողոց, ինձ մարդիկ մոտենում են, հարցեր են տալիս: Ուղղակի, ես մի քիչ վատառողջ եմ, թե չէ, ես միշտ էլ ժողովրդի հետ եմ» - ասաց նա «Հրապարակին»:
 
Մեր հարցին, թե ինչպես կբնորոշեր այս պահը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Իշխանությունը հաբռգել է: Արդեն ոչինչ հաշվի չի առնում, նրա վախճանը կլինի անպայման»:
 
-Կարծում եք, որ ավելի կոշտ մեթոդների կգնա՞ն Ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ:
 
Արդեն գնում են: Իսկ պատգամավորների ձերբակալությունը ինձ չի զարմացնում: Միշտ էլ այդպես են արել, դա իրենց մշտական պահվածքն է:
 
 
Սյուզան Սիմոնյան
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում