Սերժ Սարսգյան-Նիկոլ Փաշինյան տապալված բանակցություններից մեկ ժամ անց ոստիկանությունն ուժ կիրառեց և բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին։
 
Ցուցարարների հետ էր նաև Սասուն Միքայելյանը։ Նա կոչ արեց համայն հայությանը՝ հավաքվել Արցախի փողոցում և սպասել իր հրահանգին.
 
«Սերժ Սարգսյանն ուլտիմատում է տալիս մեր ազատությանը, մեր ազատ ցույցին։ Կոչ եմ անում մնալ տեղերում և ամբողջ հայությունը համախմբվի Երևանում։ Մենք պետք է համախմբված Նիկոլին ազատենք»։