Որոտան գետի կամրջի մոտ մեքենան սահել է ձորը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:15-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան գետի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Volkswagen Caddy» մակնիշի 564 OS 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ սահել դեպի ձորը:
 
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: